Այսօր առավոտյան խաղաղապահները հատուկ տեխնիկայի օգնությամբ, ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը, իսկ ակտիվիստները վերադարձել են Ստեփանակերտ: Ակտիվիստների հանդիպման մասին Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել:
Մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:
Օգոստոսի 16-ին Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։
Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
Նախարար Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով: